Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Թեհրանի և միջազգային միջնորդների վեցնյակի միջև տեղի կունենան երկու փուլով, կիրակի օրը հաղորդում է Fars իրանական գործակալությունը: Առաջին փուլը տեղի կունենա Ստամբուլում, և եթե բանակցություններն այնտեղ արդյունք տան, Բաղդադում կանցկացվի երկրորդ փուլը:
Գործակալությունը չի ճշտել առաջիկա բանակցությունների անցկացման ամսաթիվը:
Իրանի և «վեցնյակի» վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում 14 ամիս առաջ: