2 ապրիլի 2003 - 19:27 AMT
ԻՐԱՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՍ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԿԱՐԾՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը չկատարած Իրաքի ճակատագիրը պետք է դաս եւ նախազգուշացում հանդիսանա Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան, Վիլայաթ Գուլիեւն ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում միջնորդների նախորդ առաջարկների քննարկումը, անկախ այն բանից, թե որքանով են նրանք «նորացված»: Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ պաշտոնական Բաքուն պնդելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը: