Իսպանական Iberia ավիաընկերությունը 156 չվերթ է չեղյալ հայտարարել, որոնք նախատեսված էին ապրիլի 9-ին, ներառյալ Մադրիդ-Մոսկվա և հակառակ ուղղությամբ չվերթը օդաչուների արհմիության գործադուլի պատճառով:
Ինչպես ասվում է ավիաընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, 156 չեղյալ համարված չվերթից 82-ը ներքին երթուղիներին են վերաբերում, մյուսները՝ միջազգային:
Գործադուլների նոր ալիքի պատճառ է դարձել բանակցությունների տապալումը Iberia-ի ղեկավարության ու օդաչուների արհմիության միջև Iberia Express նոր բյուջետային ավիաընկերության ստեղծման ու գործունեության հարցում:
Բյուջետային փոխադրողի ստեղծման հաշվին ընկերությունը մտադիր է շահութաբեր դարձնել այն չվերթերը, որոնք վնասով են աշխատում, հայտնում է Ռոսբալտը: Նոր ավիափոխադրողը աշխատանքը սկսել է մարտի 25-ին: --ԿԱ-
Iberia-ն շուրջ 150 չվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով