12 ապրիլի 2004 - 19:59 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏԱՑԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՎԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ՊԵԿԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Չինաստանի ԱԳՆ պատվիրակությանը փոխարտգործնախարար Լի Հույի գլխավորությամբ: Վերջինս ՀՀ ղեկավարին է փոխանցել Չինաստանի նախագահ Հու Ջինտաոյի այս տարվա ընթացքում Պեկին պետական այց կատարելու պաշտոնական հրավերը: Հրավերը շնորհակալությամբ ընդունվել է, իսկ այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ բոլոր ոլորտներում դրական դինամիկան ակնհայտ է, եւ լավ հիմք է ստեղծված փոխգործակցության հետագա ընդլայնման համար: