12 ապրիլի 2004 - 20:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՕՐՅԱՆ ՉԻ ԿԱՅԱՆԱ ՔՎՈՐՈՒՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Երկրում քաղաքական արհեստական լարումներից խուսափելու նպատակով Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների պատգամավորական խմբակցությունները նպատակահարմար չեն համարում իրենց մասնակցությունն ապրիլի 12-14-ի խորհրդարանական եռօրյայի աշխատանքներին: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել խորհրդարանական մեծամասանություն կազմող Հայաստանի իշխող կոալիցիան: Հայտարարության համաձայն, միաժամանակ կոալիցիան վերահաստատում է նախապես արտահայտված իր քաղաքական դիրքորոշումը: Հիշեցնենք, որ այսօր լրանում է ընդդիմության կողմից Հայաստանի իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետը` խորհրադարանի կողմից համապատասխան փոփոխությունների ընդունման վերաբերյալ, ինչը թույլ կտար հանրաքվե անցկացնել երկրի նախագահին վստահության մասին: