13 ապրիլի 2004 - 00:10 AMT
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 31 ՄԱՐԴ
Ապրիլի 9-ից առ այսօր ընդդիմության չարտոնված հանրահավաքներին մասնակցելուց հետո հասարակական կարգը խախտելու համար Երեւանի ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 61 քաղաքացի: Այդ մասին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունում, ավելացնելով, որ բերման ենթարկվածներից 31-ը, դատարանի որոշմամբ կալանավորվել է 2-6-օրյա ժամկետով, իսկ 27-ը տուգանվել են: Մի անձի վերաբերյալ գործը կարճվել է, մեկը` նախազգուշացվել է, եւս մեկը` վերցվել է հաշվառման անչափահաս լինելու պատճառով: