13 ապրիլի 2004 - 20:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԻՇՔԵԿՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 15-ին կմեկնի Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, ենթադրվում է, որ ԱՊՀ երկրների վարչապետերը կստորագրեն տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսների եւ տեղեկատվության բնագավառներում փորձագետների կողմից նախկինում մշակված եւ համաձայնեցված շուրջ քսան փաստաթուղթ: Համաժողովի շրջանակներում հնարավոր են Ա.Մարգարյանի երկկողմ հանդիպումները ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների ղեկավարների հետ, նշել են ՀՀ կառավարությունում: