14 ապրիլի 2004 - 00:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԻՐ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի իշխանությունները երեկ գիշերը փորձեցին կոտրել ժողովրդի կամքը, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է «Ազգային-ժողովրդավարական միություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը` մեկնաբանելով գիշերային հանրահավաքի ցրումը: Նրա խոսքերով` Ռոբերտ Քոչարյանը դիմել է այդ քայլին, քանի որ հասկացել է, որ առավոտյան ցուցարարներին կմիանան ընդդիմության նոր կողմնակիցներ, եւ այդ ժամանակ` «մենք կհասնեինք մեր նպատակին»: «Սակայն ժողովուրդը չի կոտրվել, պայքարը շարունակվում է»,- հայտարարել է ԱԺՄ առաջնորդը: Ընդսմին նա հրաժարվել է տեղեկացնել միասնական ընդդիմության հետագա քայլերի մասին: