14 ապրիլի 2004 - 01:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ ԵՐԿՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չի ազդել երկրի ֆինանսական շուկայի վրա: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդեցին արժութային դիլերները` նշելով, որ վերջին ժամանակներս, ընդհակառակը, դիտվում է ազգային արժույթի դիրքերի ամրապնդման միտում: Նրանց խոսքերով` որոշ պասիվություն արձանագրվել է բանկերի եւ նրանց հաճախորդների կողմից միայն անցած շաբաթվա վերջում, երբ Երեւանում նոր էին սկսվել ընդդիմադիրների հանրահավաքները, ինչը դիլերների կարծիքով, պայմանավորված էր սպասողական դիրքորոշմամբ: Սակայն, նախօրդ օրվանից իրադրությունը լիովին նորմալացել է, եւ Հայաստանի ֆինանսական շուկայում տիրում է հանգիստ իրավիճակ, հայտարարել են դիլերները: