12 ապրիլի 2012 - 10:23 AMT
Հայկ Տիգրանյանը կմասնակցի «Ապրիլյան գարուն» փառատոնին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, հանրապետական մրցույթների դափնեկիր Հայկ Տիգրանյանը մասնակցում է Հյուսիսային Կորեայի «Ապրիլյան գարուն» բարեկամության գեղարվեստական փառատոնին:

Փառատոնը սկսվել է ապրիլի 10-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 20-ը: Ելույթը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: