12 ապրիլի 2012 - 16:47 AMT
Ռազմական փորձագետ. Հայաստանը սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին, իսկ որոշ առումներով նաև գերազանցում է

Ապրիլի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ընդգծել է, որ Հայաստանն սպառազինությամբ չի զիջում Ադրբեջանին, իսկ որոշ զինատեսակներով նաև գերազանցում է: Նրա խոսքով` վերջերս Ադրբեջանի Իսրայելից գնած սպառազինությունն արդյունավետ չէ Ղարաբաղում օգտագործելու համար: Անօդաչու ինքնաթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելից, մարտական հզորություն չեն տալիս, իսկ դրանք հարվածային ինքնաթիռների վերաշինելու հնարավորություն Ադրբեջանը չունի, հայտնել է փորձագետը: Վերջում նա կատակել է, որ եթե Ադրբեջանը գերազանցեր հայկական կողմին սպառազինությամբ, ապա վերջինս դրա մասին շատ արագ «կիմանար»: