15 ապրիլի 2004 - 18:30 AMT
ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼ
Իսրայելը եւ Թուրքիան պատրաստվում են խոշոր գործարք կնքել` Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները` վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուրները: Աղբյուրների համաձայն, Իսրայելը տրամադրելու է տեխնոլոգիաները եւ բաղկացուցիչ մասերը, իսկ սպառազինությունների հավաքումն իրականացվելու է Թուրքիայում, որտեղից եւ առաքվելու է Ադրբեջան: