12 ապրիլի 2012 - 17:45 AMT
Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Ռուսաստանին վերանայել դիրքորոշումը Սիրիայի հարցում

Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն Վաշինգտոնում Մեծ ութնյակի երկրների ԱԳ ղեկավարների նիստում հորդորել է Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում և սահմանազատվել Սիրիայի կառավարությունից:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը, հստակ դիրքորոշում որդեգրելով, գործնականում պետք է ցույց տա, որ չի սատարում Սիրիայի կառավարության բռնությանը:

Հայտարարությունները հնչեցին, չնայած նրան, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովն ասաց, որ Մոսկվայի դռները բաց են բանակցությունների համար Սիրիայի բոլոր ընդդիմադիր խմբերի համար: «Մենք պատրաստ ենք բանակցել Սիրիայի ընդդիմության հետ այն երկրների մայրաքաղաքներում, որտեղ նա բնակվում է»,-ասել է ռուս դիվանագետը: