15 ապրիլի 2004 - 20:12 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՊԼԱՆՈՎ
Հայաստանի ընդդիմությունը գործում է Ռուսաստանի որոշակի կոմերցիոն կառույցների կողմից ֆինանսավորվող քաղաքական բիզնես-պլանով: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքերով, այդ կառույցների թիկունքում կանգնած են հայկական ծագումով որոշ անձինք եւ Ռուսաստանի կառավարությունը որեւէ կապ չունի դրա հետ: Գ.Արսենյանն ընդգծել է, որ ընդդիմության գործողություններն իրականացվում են սիրողական մակարդակով եւ դրանով իսկ դատապարտված են ձախողման: