12 ապրիլի 2012 - 19:17 AMT
Իտալիայի հարավային Տարանտո նավահանգստում ծովի մեջ են լցվել 20 տոննա վառելիք և աղտոտող նյութեր

Ապրիլի 12-ին Իտալիայի հարավային Տարանտու նավահանգստում ծովի մեջ լցվել են 20 տոննա վառելիք և աղտոտող նյութեր: Ինչպես հաղորդել են դեպքի վայրում աշխատող փրկարար ծառայությունները, վթարը տեղի է ունեցել Պանամային պատկանող բեռնանավի կմախքին ճեղքվածքի պատճառով:

Արդյունքում ջրի մակերևույթի վրա գոյացել է 800 քմ տարածքով յուղային բիծ: Ողջ գոտին փակ է, իսկ վթարային նավը հեռացվել է նավահանգստի առանձին մաս: