Հարավային Սուդանի նախագահ Սիլվա Կիիրը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի նավթով հարուստ Հեգլիգ սահմանամերձ շրջանից:
Խորհրդարանի առջև իր ելույթում նախագահն ասել է, որ պատրաստ է զինվորներ ուղարկել ևս մեկ նավթաբեր շրջան՝ Աբեյ: Նա նշել է, որ չի ցանկանում պատերազմել հյուսիսային հարևանի՝ Սուդանի հետ: Սակայն, նրա խոսքով, Հարավային Սուդանը ենթարկվել է հարձակման և ստիպված է պաշտպանվել:
Հեգլիգի հանքավայրերն ապահովել են Սուդանի նավթարդյունահանման կեսը: