ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ Լեհաստանը, որն ընդունելու է EURO-2012-ը, պետք է նոր գազոններով պատի բոլոր չորս մարզադաշտերը, որտեղ տեղի են ունենալու ԵԱ խաղերը:
Նա չի պնդել, որ ներկա դաշտերը գտնվում են վատ վիճակում: ՈՒԵՖԱ-ի նախագահն այսօր աշխատանքային այցով ժամանել է Վարշավայի Ազգային մարզադաշտ, հաղորդում է sport-express.ru-ն: