15 ապրիլի 2004 - 22:26 AMT
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԱՊՐԻԼԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓԱՍՏՈՎ
Ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնի գործողությունների փաստով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին Երեւանի մամուլի ակումբին է հաղորդել ՀՀ Ոստիկանության մամլո քարտուղար Սայաթ Շիրինյանը: Հիշեցնենք, որ լրագրողները, որոնք փորձում էին նկարահանել, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ ձվեր նետում հանրահավաքի մասնակիցների վրա, հարձակման են ենթարկվել նրանց կողմից: Գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի «խուլիգանության» եւ «բացարձակ ցինիզմով ուղեկցվող հասարակական կարգի կոպիտ խախտման համար» հոդվածներով: Ս.Շիրինյանի խոսքերով, գործը գտնվում է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության վարույթում: