Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ «հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինվոր»: Հասրաթյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի կողմից հերթական ապատեղեկատվությունն է:
Հրադադարի խախտման արդյունքում իբր վիրավոր են Մամեդլի Ազիզհան Ազադ օղլուն, որը զինծառայության է զորակոչվել Գեյչայի շրջանային զինվորական կոմիսարիատի կողմից, և Գաջիև Ռամիզ Մուհամեդ օղլուն, որը զինծառայության է զորակոչվել Բաքու քաղաքի Սուրախանի շրջանային զինվորական կոմիսարիատի կողմից: