15 ապրիլի 2004 - 23:28 AMT
ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԻ ԿԱՄԵՐՈՒՆՑԻ ԼԵԳԻՈՆԵՐԻՆ
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ երեւանյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կամերունցի խաղացող Կարլ Լոմբեի վրա հարձակվել են երկու կողոպտիչներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի (ՀՖՖ) մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, առաջացած քաշքշուկի ընթացքում ոճրագործները մեջքից դանակի երկու հարված են հասցրել ֆուտբոլիստին: 17-ամյա լեգիոները վիրահատվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ֆուտբոլիստի բուժումը իր անձնական հսկողության տակ է վերցրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նշենք, որ սա ֆուտբոլիստի վրա հարձակման առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ: