13 ապրիլի 2012 - 09:39 AMT
«Հրապարակ». Ընտրողներին շահագրգռում են ոչ թե ասֆալտով, այլ «տուկի թելով»

«Հրապարակ» թերթը գրում է, որ 2012 թ-ի նախընտրական սեզոնում այլևս ակտուալ չէ ասֆալտապատումով ընտրողներին շահագրգռելը, փոխարենը ընտրողների քվեներին տրանալու համար նոր և քիչ ծախսատար հնարքներ են գտնում: Օրինակ Հրազդանում ԲՀԿ անդամ Մխիթար Հարությունյանը «տուկի թել» էր բաժանում, որոշ գյուղերում` սեղանի տարբեր խաղեր:

Երևանում նորաձև է դարձել «բեսեդկա» կառուցելը: Սա էլ, ըստ թերթի, ՀՀԿ-ի ծրագիրն է:

Էրեբունի և Շենգավիթ շրջանի բնակիչներն էլ պատմում են, որ ՕԵԿ թեկնածու, նախկին ԲՀԿ-ական Ռոբերտ Մասումյանը բակային հանդիպումների ժամանակ խոստացել է մինչև ընտրություններ բոլոր բակերում տեղադրել «բեսեդկաներ»:

Ըստ «Հրապարակի» ցավալին այն է, որ խոստումները դուր են գալիս մեր բնակիչներին: Նուբարաշեն համայնքի մի խումբ տղամարդիկ խոստովանում են, որ կքվեարկեն այն թեկնածուի օգտին, ով կվերանորոգի գարշահոտ նկուղում գտնվող իրենց խաղասենյակը: