13 ապրիլի 2012 - 09:57 AMT
«Հրապարակ». Կարեն Կարապետյանը պետք է ձայներ բերի ոչ միայն Տաշիրից, այլև հարակից տարածքներից

«Հրապարակ» թերթը գրում է, որ չնայած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը բավական պասիվացրել է իր գործունեությունը ՀՀԿ-ում և հազվադեպ է լինում շտաբում, այնուամենայնիվ նրա հետ մեծ հույսեր են կապում: Թերթի տեղեկություններով, մեծամասնականով առաջադրված բոլոր թեկնածուները պատասխանատու են միայն իրենց ընտրատարածքում ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու համար, իսկ Կարապետյանի վրա դրվել է ոչ միայն իր առաջադրման վայրը` Տաշիրը, այլև հարակից տարածքները: