13 ապրիլի 2012 - 10:06 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ն համաձայնել է ստանձնել ՀՀԿ-ի փոքր եղբոր դերը

«Հրապարակ» թերթը գրում է, որ չնայած ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ ՀՀԿ-ի հետ անզիջում մրցակցության մեջ է, սակայն իրականում համաձայնել է ստանձնել փոքր եղբոր դերը: Տարբեր համայնքներում, որտեղ համայնքապետերը ՀՀԿ-ականներ են, ԲՀԿ-ի շտաբի պետեր են նշանակվում նրանց տեղակալները, որպեսզի քվեարկության ընթացքը և ձայների բաշխումը լինեն «արդարաբար»: Ըստ այդմ որոշված է 35 տոկոս ձայն ՀՀԿ-ին, 25 տոկոս` ԲՀԿ-ին, իսկ մնացածը` մյուսներին: