Հրաձիգ Նորայր Բախտամյանը մարզվում է Երևանի հրաձգության մարզադպրոցում`պատրաստվելով Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Մայիսին նա կմասնակցի Միլանում և Մյունխենում հաջորդաբար անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարերի:
Դրանց կհաջորդեն ուսումնամարզական հավաքները, Լվովում հուլիսին կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը, լոնդոնյան ուսումնամարզական կարճ հավաքը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հուլիսի 28- ին կմեկնարկի Օլիմպիական խաղերում ` օդամղիչ ատրճանակով 10 մետր հեռավորությամբ կրակագծում:
Բախտամյանը, ով մասնակցել է նաև Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերին, ելույթ կունենա նաև օգոստոսի 5- ին 50 մետրից կայանալիք ազատ ոճի կրակահերթում: