EURO-2012 նախագիծն ակնհայտորեն փոխում է ընդունող երկրները, փոխում է նաև ընդունող երկրի քաղաքացիների կյանքը: Այս մասին հայտարարել է ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին: «Զարմանալի է` ինչ կարող է անել փոքր ֆուբոլայի գնդակը: Այդ գնդակը կարող է տպավորել մարդկանց, ստիպել հուզվել, առաջացնել աննախադեպ զանգավածային իրադարձություն, ինչպիսին է EURO-2012-ը: Կարող է նաև տոն ստեղծել երկրպագուների համար: Կարող է բարելավել կյանքը: Այն, ինչ արվեց Ուկրաինայում նախապատրաստությունների ընթացքում, հրաշալի է: Այն, որ ֆուտբոլային առաջնությունը փոխել է Ուկրաինան, փաստ է»,-ընդգծել է եվրոպական ֆուտբոլի ղեկավարը:
«Ես համոզված ոմ, որ տոնի մթնոլորտն ուղղակի հիանալի է լինելու: Ուկրաինացիներն ու լեհերը, եվրոպացի հյուրերը դեռ երկար կհիշեն այս առաջնությունը»,-ասել է Պլատինին: