13 ապրիլի 2012 - 16:07 AMT
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը ապրիլի 16-21 կմասնակցի Fed Cup-ին

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը ապրիլի 13-ին մեկնել է Եգիպտոս, որտեղ ապրիլի 16-21 կմասնակցի Fed Cup կանանց թիմային առաջնության երրորդ ենթախմբի խաղերին:

Հայ թենիսիստուհիները մրցելու են Ալժիրի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իռլանդիայի, Քենիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի, Մարոկոյի, Նամիբիայի և Թունիսի կանանց հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Անի Ամիրաղյանը, թիմի ավագ Աննա Մովսիսյանը և Նունե Խաչատրյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: