13 ապրիլի 2012 - 18:31 AMT
Զինվորների քվեարկության կարգը պարզաբանում են ցուցապաստառները

ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում «Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ են փակցվել ՀՀ զիված ուժերի բոլոր զորամասերում, որտեղ հստակ պարզաբանվում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականությունները, քվեարկության կարգը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից` 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ: