Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 17-ը կայցելի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանում Գերմանիայի դեսպանություն մամուլի բաժնից, այցելության ընթացքում հանդիպումների գլխավոր հարցերը վերաբերվելու են հայ-գերմանական հարաբերություններին և հատկապես մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը:
Պետնախարար Պիպերն ապրիլի 16-ին ուսանողների համար զեկույցով հանդես կգա Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում և այնուհետև հանդիպում կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Իսկ ապրիլի 17-ին պետնախարարը պաշտոնապես կբացի Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոնը: