13 ապրիլի 2012 - 20:11 AMT
Վարդան Օսկանյանը Դանիայի դեսպանի հետ քննարկել է առաջիկա ՀՀ ԱԺ ընտրությունները և արցախյան հիմնախնդիրը

Այսօր Հայաստանի նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Բորգ Հանսենին (նստավայրը՝ Կիև), հաղորդում է Օսկանյանի գրասենյակը: Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Քննարկվեցին նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Հայաստանի ընդգրկվածությունը ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններում և դրանում նրա առաջընթացի հնարավորությունները: