13 ապրիլի 2012 - 21:45 AMT
Մերձավորարևելյան «քառյակ». Հրեական բնակավայրերի կառուցումն արգելք է հակամարտության լուծման ճանապարհին

Մերձավորարևելյան հակամարտության գծով քառակողմ հանձնաժողովի անդամները հրապարակված հայտարարության մեջ դատապարտել են հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանան գոտի Արևմտյան ափին, հաղորդում է Mehr news-ը:

«Քառյակի» անդամները հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած նիստում կրկին Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին կոչ են արել բանակցային ճանապարհով հաշտություն կնքել մինչև այս տարվա վերջ:

Այդ հանձնաժողովը կոչ է արել ավելացնել օգնությունը Պաղեստինի ազգային ինքնավարությանը (ՊԱԻ)` բնակավայրերի շինարարությունը բնութագրելով որպես «արգելք Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ճանապարհին»: