13 ապրիլի 2012 - 22:15 AMT
Երևանի և Ռիգայի միջև փոխհամագործակցություն է սկսվում

Երևանի քաղաքապետարանը PanARMENIAN.Net-ին հայտնում է,որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ ՈՒշակովը գոհունակությամբ ընդունել է Երևան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։

- նշել է դեսպան Գինտս Ապալսը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է,որ , երբ ստորագրվի երկու քաղաքների միջև փոխգործակցության համաձայնագիրը, Երևանի և Ռիգայի միջև արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Տարոն Մարգարյանը դեսպանին հրավիրել է նաև մասնակցելու ապրիլի 14 –ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին: