19 ապրիլի 2004 - 17:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ, ԵԹԵ ՆԱ ՉՓԱԿԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՉԽՈՉԸՆԴՈՏԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Եթե Հայաստանի ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքները չվերածվեն Երեւանի կարեւոր տրանսպորտային մայրուղիների շրջափակման, ոչ ոք մտադիր չէ խանգարել նրանց արտահայտել իրենց տեսակետը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, իշախնությունը չէր խանգարում ընդդիմությանը օրեր շարունակ նստացույց եւ հանրահավաքներ անցկացնել Թատերական հրապարակում: «Սակայն եթե ընդդիմության կողմից փորձեր ձեռնարկվեն ուշադրություն գրավել մայրուղիների շրջափակման կամ պետհիմնարկների աշխատանքին խոչընդոտելու միջոցով, ապա ոստիկանությունը կանի այն, ինչ պարտավոր է անել: Եվ նախագահը կանի այն, ինչ պարտավոր է ըստ Սահմանադրության` ապահովել իշխանության օրգանների նորմալ գործունեությունը»: