Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 16-22-ին տեղի է ունենալու մուայ- թայ բոքսինգի Եվրոպայի 7–րդ առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությանը ներկայացված է լինելու 2 մարզիկներով:
56 կգ քաշային կարգում հանդես է գալու ֆուլ-կոնտակտ կարատեի Եվրասիայի երրորդ մրցանակակիր Տիգրան Դավթյանը, իսկ 69 կգ քաշային կարգում`Դավիթ Պետրոսյանը:
Հայ մարզիկների հետ մրցավայր է մեկնելու այկիկենդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Սպարտակ Ծատուրյանը, դան և մուայ-թայ բոքսինգի ֆեդերացիայի մարզիկները՝ նախագահ Էրիկ Օհանյանի գլխավորությամբ: