14 ապրիլի 2012 - 13:26 AMT
Ադրբեջանական օդուժը ուսումնական թռիչքներ է կատարել շփման գծի երկայնքով

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի արդյունքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի: