19 ապրիլի 2004 - 23:19 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ մի նոր առաջարկ չեն ներկայացրել: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ հանդիպմանը կողմերը ճշտել են իրենց մոտեցումները եւ շփման հնարավոր եզրերը: Միեւնույն ժամանակ նախարարը չափազանց օգտակար է անվանել Պրահայի հանդիպումը, հայտարարելով, որ այն անպայման շարունակություն կունենա` հաջորդ հանդիպումը կկայանա մոտավորապես մայիսի կեսերին: Վարդան Օսկանյանը իր դրական կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Պրահայում ներկայացված Մինսկի խմբի նոր համանախագահ Սթիվեն Մաննի թեկնածության վերաբերյալ` նկատելով, որ նա «փորձառու դիվանագետ է, որը հիանալի գիտի տարածաշրջանը եւ հակամարտության պատմությունը»: