16 ապրիլի 2012 - 11:16 AMT
Ապրիլի 16-ին սկսվում է «բռնկվող» ասուպների հոսքը

Ապրիլի 16-26 ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը: Այն դիտվում է ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը:

Լիրիդները հզոր ասուպային հոսքերից չեն, բայց դիտումների համար նրանք հետաքրքիր են, քանի որ դրանից առաջ մոտ երեք ու կես ամիս այլ հոսքեր չկային, հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից: Հոսքի ինտենսիվությունը ժամում 5-20 ասուպի սահմաններում է, իսկ առանձին ասուպների պայծառությունը հասնում է +2 աստղային մեծության, այսինքն` անզեն աչքով դիտվող միջին պայծառության աստղերի: Նրանց հոսքի ընթացքում ժամանակ առ ժամանակ «բռնկում» են լինում` ժամում մինչև 100 ասուպ, ինչի պատճառները հայտնի չեն:

Լիրիդների դիտումները սկսվել են դեռևս 2600 տարի առաջ, ինչն ամենահին դիտարկումն է բոլոր ասուպային հոսքերի մեջ