20 ապրիլի 2004 - 19:06 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
Այսօր Երեւանում Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի զինվորական դատարանը սկսել է` Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորախբի նախկին հրամանատար Վյաչեսլավ Աբոիմովի դեմ հարուցված գործով լսումները: Գեներալին մեղադրում են պաշտոնը չարաշահելու մեջ` նա անօրինականորեն 3,5 մլն ռուբլի է փոխանցել «Սիմերոն էնթերպրայսեզ» հայկական ընկերության հաշվին: Հարուցված քրեական գործով հետաքննությունը սկսվել է անցյալ տարվա օգոստոսի 20-ին: Քրեական գործի հիմքում ներկայացված են Ռուսաստանի զինվորական դատախազության աշխատակիցների կողմից սահմանապահ զորախմբի տեսչական ստուգման նյութերը: Սակայն հետաքննության ներկայացուցիչները հրաժարվում են հայտնել մեղադրանքների էությունը` ինչպես «Ուրալ-ինֆորմ» գործակալությանը հայտարարել է սահմանապահ զորքերի զինվորական դատախազության մամուլի քարտուղար Սերգեյ Չիբիզովը, գործընթացը նրանք կմեկնաբանեն միայն դատից հետո: