Պաշտոնական տվյալներով, 2011-ին ռուսական շուկայում իրացվել է ընդամենը 1 մլն լիտր հայկական գինի շուկայի 343 մլն լիտր ընդհանուր ծավալի դեպքում: Այդ մասին ապրիլի16-ին Երևանում հաղորդել է «Յագուար 17» ռուսական դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը: Նրա խոսքով, հայկական գինիները միջին գնային հատվածում զբաղեցնում են վերին սահմանը 1 շշի համար 270 ռուբլի արժեքով (շուրջ 3500 դրամ):
Դրա հետ կապված Նիկիտինն այդ դիրքորոշումն անվանել է «բավական վտանգավոր և ոչնչով չհիմնավորված», քանի որ այսօրվա սպառողն այդ գնային կարգում ընտրում է ավելի մեծ վարկանիշ ունեցող երկրների արտադրանքը՝ Ֆրանսիայի, Իտալիայի և այլն:
Անդրադառնալով ռուսական շուկայում հայկական գինու սպառմանը, նա նշել է, որ մեծ մասն օգտագործում է այն որպես «էկզոտիկա»՝ 5 տոկոս, մնացած մասը բաժին է ընկնում սփյուռքին: Այդ առումով Նիկիտինը ուշադրություն է դարձրել նրա վրա, որ հայկական գինու իրացումը կարող է ընթանալ ոչ միայն Մոսկվայում և ՍանկտՊետերբուրգում, այլ օրինակ, Կալուգայի մարզում, որտեղ հայկական սփյուռքը 3-րդ տեղում է: