16 ապրիլի 2012 - 17:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կոռնելիա Պիպեր. Եվրոպան ու Եվրամիությունը ոչ միայն տնտեսական շուկա է, այլև արժեքների շուկա

Այսօր Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերն ընդգծել է Գերմանիայի և Հայաստանի երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Նա ասել է, որ բացի ուղղակի երկկողմ հարաբերություններից, երկու երկրների հարաբերություններում կարևոր դեր է խաղում Հայաստանի փոխգործակցությունը Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Պիպերը համոզմունք է հայտնել, որ մոտ ժամանակներս Հայաստանը զգալի հաջողությունների կհասնի ԵՄ հետ մերձեցման գործում: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը Հայաստանին զգալի արդյունքներ կտա, և եվրաինտեգրացիան միայն ձեռնտու է երկրին: Վերջում Պիպերը նկատել է, որ «Եվրոպան ու Եվրամիությունը ոչ միայն տնտեսական շուկա է, այլև արժեքների շուկա»:

ՖՈՏՈՇԱՐՔ