17 ապրիլի 2012 - 14:28 AMT
Արթուր Աբրահամը պլանավորում է Երևանում բացել մշակույթի կենտրոն

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերթական մենամարտից հետո ժամանել է Երևան և ապրիլի 17-ին հանդիպել է լրագրողների հետ:

Նա խոստովանել է, որ Հայաստանում միշտ կարողանում է հանգստանալ և, լիցքավորվելով դրական էներգիայով, վերսկսել մարզումները:

“Ես պլանավորում եմ Երևանում կառուցել բռնցքամարտի դպրոց, որտեղ կսովորեն ոչ միայն բռնցքամարտի կանոններ, այլև տարբեր լեզուներ: Մենք ստեղծել ենք Ներքին Չարբախ բարեգրոծական հիմնադրամ, որի օգությամբ էլ Ներքին Չարբախում կբացենք այդ մշակույթի դպրոցը”,- ասել է Աբրահամը:

Սակայն բռնցքամարտիկը նշել է, որ դա դեռ նախագիծ է, և ինքն ամբողջությամբ կզբաղվի այս գործով, երբ ավարտի կարիեռան:

Աբրահամը Երևանում կմնա ևս մի քանի օր, այնուհետև կմեկնի Գերմանիա: Ապրիլի 26-ին նա ներկա կլինի իր մարզչի` Ուլի Վեգների, 70-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչից հետո էլ կսկսի նախապատրաստվել իր հաջորդ մարտին, որը նշանակված է օգոստոսի 25-ին: