18 ապրիլի 2012 - 19:11 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարգախոսը կլինի «Ոգեշնչելով սերնդին»

Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան «Ոգեշնչելով սերնդին» կարգախոսի տակ, հայտարարել են LOCOG կազմկոմիտեի ներկայացուցիչները՝ նվիրված մինչև խաղերի մեկնարկը 100 օրվա հաշվարկին:

Այդ ամսաթվի պատվին «Կյու Գարդեն» այգում ներկայացվել են ավելի քան 20 հազար գույների հսկայական օլիմպիական օղակներ:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշը երևում է այգու վրա թռչող ինքնաթիռներից, որոնք ժամանում են կամ մեկնում «Հիթրոու» օդանավակայանից, որն ընդունելու է մասնակիցներների հիմնական զանգվածին: