18 ապրիլի 2012 - 20:34 AMT
Ֆիդել Կաստրո. Ամերիկյան իմպերիալիզմի քաղաքականության վերջն եկել է

Կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, կտրուկ քննադատելով ԱՄՆ քաղաքական դիրքորոշումը Լատինական Ամերիկայի առնչությամբ, ասել է, որ ամերիկյան իմպերիալիզմի քաղաքականության վերջն եկել է: Նա հավելել է. «Անդրազգային Ամերիկային» չի հաջողվի մեզնից խլել վերահսկողությունը Լատինական Ամերիկայի երկրների ջրի, հողի, հանքերի և բնական պաշարների հանդեպ»: Կաստրոն ԱՄՆ-ին կոչ է արել փակել իր ռազմակայանները Լատինական Ամերիկայում և դադարեցնել անարդար պատժամիջոցներն ու առևտուրը: