19 ապրիլի 2012 - 16:19 AMT
Ուկրաինան, որը 2014-ին կգլխավորի ԵԱՀԿ-ն, պատրաստ է անհնարինն անել ղարաբաղյան գործընթացի առաջխաղացման համար

Ուկրաինան տրամադրված է, որպեսզի ԵԱՀԿ-ում գալիք նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր գործադրի, հնարավորը և անհնարինն անի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղաշարժի ձևական դիրքերից, հինգշաբթի օրը հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը:

Նա նշել է, որ Ուկրաինան այժմ նախապատրաստվում է 2014-ին ԵԱՀԿ-ում իր նախագահությանը:

«Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է ղարաբաղյան հակամարտության հարցում, մենք շարունակում ենք պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Գերագույն ռադայի խոսնակը: