20 ապրիլի 2012 - 09:40 AMT
«Հրապարակ». Լիսկան ուզում է խլել Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակը

«Հրապարակը» գրում է, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը: «Սրա հետևում կանգնած է Լիսկան: Մեր գրասենյակի հանդեպ հավակնություններ ունեցող անձը` Սենիկ Ջուլհակյանը, նրա համագյուղացին է, էստեղ գործունեություն է ծավալել վերևի երկու հարկերում»,- ասել է նա ՀՔՄ գրասենյակի օտարման մասին կառավարության որոշման առթիվ` զարմանալով, թե նախընտրական շրջանում ինչու է նման որոշում կայացվել:

Նրա խոսքերով, իրենց աշխատակիցներին անգամ սպառնացել են: «Կառավարությունն իրավունք չուներ նրան սեփականացնելու շենքը, որովհետև նա վճարունակ չի: Մենք հարցում ենք ուղարկել Պրագայի հայ եկեղեցու հայրապետ հայր Բարսեղին, որը մեզ պատասխանել է, որ դա մաշեննիկ է և որևէ սեփականություն չունի: Իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուգուտ քաղաքում և զբաղված է լյուստրաների վաճառքով»,- ասել է ՀՔՄ նախագահը, ով այսօր պատրաստվում է այդ առթիվ հանդես գալ ասուլիսով: