20 ապրիլի 2012 - 09:54 AMT
«Հրապարակ». Հանրապետականի քարոզարշավին լծվել են նաև բուհական կոլեկտիվները

«Հրապարակը» գրում է, որ Հանրապետականի քարոզարշավին լծվել են նաև բուհական կոլեկտիվները: «Հատկապես ակտիվ է Երևանի պետական համալսարանը: Մեր տեղեկություններով, այս օրերին ԵՊՀ դասախոսական ակտիվը շրջում է Հայաստանի մարզերով ու կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնում ՀՀԿ-ի օգտին: Ի դեպ, բացի դասախոսական խմբերից, կան նաև ուսանողական ակտիվից կազմված խմբեր, որոնք էլ իրենց հերթին են փորձում գայթակղել մարզային ուսանողներին»,- գրում է թերթը: