20 ապրիլի 2012 - 10:31 AMT
Fed Cup-ում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իռլանդիային

Fed Cup-ի եվրաաֆրիկյան տարածաշրջանի երրորդ ենթախմբում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը իր առաջին պարտությունն է կրել: Հայ թենիսիստուհիները 1:2 հաշվով զիջել են Իռլանդիային:

Մինչ այդ Հայաստանի հավաքականը առավելության էր հասել Քենիայի և Մալթայի ընտրանիների նկատմամբ: Ապրիլի 20-ին Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Մարոկկոն:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Անի Ամիրաղյանը, թիմի ավագ Աննա Մովսիսյանը և Նունե Խաչատրյանը.