20 ապրիլի 2012 - 10:34 AMT
«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիա համայնքում սեփական տատիկին սպանողը ձերբակալվել է

«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ահասարսուռ սպանությունն իրականացնողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է: 29-ամյա Արամ Սուքիասյանը կենցաղային վիճաբանության պատճառով կացնահարել է իր տատիկին` 83-ամյա Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել է, որ երիտասարդը երկրորդ կարգի հաշմանդամ է և տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նա ձերբակալված է: