20 ապրիլի 2012 - 10:36 AMT
«Հրապարակ». Նախընտրական ծրագիր`«Ընտրեք ինձ, փնտրեք ինձ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ գիշեր Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում տասնյակ հազարավոր թռուցիկներ են տարածվել հետևյալ բովանդակությամբ. «Նախընտրական ծրագիր. Սեյրան Սարոյան: Ընտրեք ինձ, փնտրեք ինձ»: Թռուցիկ տարածողները թերևս ակնարկել են, որ ընտրություններից հետո Սարոյանն անհասանելի է լինելու ընտրողների համար: