Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիայի նախագահ և գրոսմայստեր Էմիլ Սուտովսկին պատմել է մի քանի կարևոր որոշումների մասին, որոնք կայացվել են ՖԻԴԵ-ի վերջին նախագահական խորհրդի ժամանակ: Մասնավորապես, Սուտովսկու խոսքով, հաստատվել են մայրցամաքային առաջնությունների նվազագույն մրցանակային ֆոնդերի ծավալները:
«ՖԻԴԵ-ի ղեկավարությունը համարում է, որ նման պրակտիկան չի համապատասխանում մայրցամաքային առաջնության մակարդակին, և որոշում կայացվեց, որ սկսած 2014թ-ից, շախմատի տղամարդկանց ԱԱ նվազագույն մրցանակային ֆոնդը կազմելու է 150 հազար եվրո, կանանցը` 100 հազար»,-նրա խոսքը հաղորդում է chess-news.ru-ն:
Գրոսմայստերը հավելել է, որ մյուս մայրցամաքների առաջնությունների համար այլ թվեր են մշակվելու: