20 ապրիլի 2012 - 14:51 AMT
Զոլյանը չպետք է թույլ տար, որ ուսանողները բողոքի ցույց անեին, ասում է թատերական ինստիտուտի ռեկտորը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը չպետք է թույլ տար, որ ուսանողները բողոքի ցույց անեին, այսօր լրագրողներին է հայտարարել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Նրա խոսքով, անկախ ամեն ինչից, դա «Զոլյանի և կրթության նախարար Արմեն Աշոտյանի կռիվն է, ոչ թե ուսանողների կռիվը: Ըստ Մազմանյանի, ցույցը ուսանողների տեղը չէր:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ապրիլի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են: